Ես առաջարկում եմ կատարել փոփոխություն, որի արդյունքում նախնական կալանքի մեկ օրը կհաշվարկվի 1,5 օր, դրան տալ հետադարձ ուժ` մինչև 2003 թվականը, երբ 1,5 օրը, սկսվեց հաշվվել 1 օր: ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանն ուզում է, որ փոփոխությունները հասնեն այն մարդկանց, ովքեր գտնվում են ՔԿՀ-ներում. «Այս նախաձեռնությամբ ես ցանկանում եմ, որ ՀՀ փոփոխությունների շունչը հասնի ՔԿՀ-ներ, որ այնտեղ գտնվողները զգան` Հայաստանում բան է փոխվել»:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանում կալանքների կիրառումն աննախադեպ է եղել, այն կիրառվել է գրեթե բոլոր գործերով, մարդիկ մինչև 8 ամիս եղել են ազատազրկման մեջ` անմեղության կանխավարկածի պայմաններում: Սակայն այսօր այդ մասով փոփոխություններ են եղել:
Օրենքի նախագիծը քննարկվում է առաջին ընթերցմամբ: