ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի օգնականն ազատվել է աշխատանքից նախագահ Թրամփի կնոջ` Մելանյան Թրամփի հետ ունեցած բախման պատճառով:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հաստատել է Միրա Ռիկարդելի պաշտոնանկության փաստը` միևնույն ժամանակ նշելով, որ վերջինս շարունակում է աջակցել Դոնալդ Թրամփին և տեղափոխվելու է այլ աշխատանքի:
Ռիկարդելի պաշտոնանկության մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Մելանյա Թրամփը սոցկայքում գրառում արեց, որ վերջինս բավարար գիտելիք չունի Սպիտակ տանն աշխատելու համար:
Որոշ տեղեկություններով, Մելանյա Թրամփի և Ռիկարդելի միջև բախումը տեղի է ունեցել Աֆրիկա կատարած այցի ժամանակ, օդանավում տեղի պատճառով: ԱՄՆ առաջին տիկինը նաև Սպիտակ տան նախկին աշխատակցին կասկածում է իր մասին վատ լուրեր տարածելու մեջ: