Օսվենցիմը սանատորյա է Նուբարաշեն ՔԿՀ-ում նախնական կալանքի պահպանման պայմանների հետ համեմատած: Այսօր` նոյեմբերի 15-ին, խորհրդարանում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Փոփոխություններով առաջարկվում է նախնական կալանքի 1 օրը հաշվել 1,5 օր: Նախագծի հեղինակն Էդմոն Մարուքյանն է:
Զոհրաբյանի խոսքերով, Նուբարաշեն ՔԿՀ-ում, ուր ինքն այցելել է մեկ ամիս առաջ, մարդիկ քնում էին հերթով, պատերի վրա եղել են հնարավոր բոլոր միջատները և այլն:
Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկելու նախագծին: