Քաղաքական 

Էրդողանի 27 կուսակից հրաժարական կտա

Թուրքիայում «Մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո իշխող կուսակցությունից դուրս եկած 6 պատգամավորին պատրաստվում են հետեւել եւս 27-ը։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կազմից ամեն պահի կարող են հրաժարական տալ 27 պատգամավոր։ Այդ պատգամավորները հրաժարականի համար սպասում են Ֆեթհուլլահ Գյուլենի հրահանգին։ 

Նշվում է, թե Էրդողանի կուսակցությունից ավելի շատ պատգամավոր կարող է հրաժարական տալ, քանի որ հնարավոր է գործի նաեւ շանտաժի սխեման։

Հիշեցնենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո Էրդողանի գլխավորած կուսակցությունից դուրս եկան կուսակցության հիմնադիրներից Իդրիս Նաիմ Շահինը, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացած մշակույթի եւ եւ տուրիզմի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, Հաքան Շուքուրը եւ եւս 3 պատգամավոր։

Նույն շարքից