Այսօր` նոյեմբերի 15-ին, գործադիրը հերթական նիստի ժամանակ հավանության արժանացրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց Արդարդատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Փոփոխությունով առաջարկվում է հաստատել կարգ, որով կառավարության նիստերը լինելու են դռնբաց, իսկ դռնփակ կարող են լինել միայն վարչապետի որոշմամբ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հիմա գործող կարգի համաձայն, կառավարության նիստերը դռնփակ են և դռնբաց են կայանում միայն վարչապետի որոշմամբ: Պարոն Փաշինյանն ընդգծեց, որ փոփոխությունով, փաստորեն, առաջարկվում է կատարել հակառակը: