ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աներձագը` ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 181-րդ համարն է: Նա նաև առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով և պատգամավորական մանդատի համար կպայքարի թիվ 3 ընտրատարածքում.
«Գալիք ԱԺ ընտրություններում կլինեմ Իմ-Քայլը դաշինքի նախընտրական ցուցակի 181-րդ համարը:
Սա մեր մոտեցումն է ԽԾԲ-ին (խնամի, ծանոթ, բարեկամ):
Ռեյտինգային կարգով առաջադրվել եմ թիվ 3 ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրությունների ժամանակ ստացել եմ 3390 վստահության քվե:
Կլինեմ արդյոք 7-րդ գումարման Ազգային Ժողովում, թե ոչ, կորոշի բացառապես ժողովուրդը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: