Հասարակություն 

Խորհրդարանում քննարկվում է եկեղեցու տարածքում հավաքներն արգելող նախագիծը

Խորհրդարանը քննարկում է Հավաքների ազատության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Օրենքի նախագիծը ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտարարեց, որ օրինագծով նախ առաջարկվել է հավաքների անցկացումն արգելել բոլոր կրոնական կազմակերպություններին պատկանող և դրանց վարձակալության տրված տարածքներում, սակայն ավելի ուշ այն փոփոխության է ենթարկվել և որոշում է կայացվել, որ հավաքներն արգելվեն միայն Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքներում, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:

Նման նախագծի անհրաժեշտությունը, Հակոբյանի խոսքերով, պայմանավորված է նաև նրանով, որ վերջին շրջանում մի քանի անգամ հավաքներ են անցկացվել ՀԱԵ-ի տարածքներում և կատարվել է ոտնձգություն եկեղեցու նկատմամբ:

Նախագիծը հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նշյալ նախագծին, ինչը ևս մեկ անգամ հիշեցրեց և կառավարության տեսակետը հիմնավորեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը` այս անգամ արդեն խորհրդարանում:

  • 99
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    102
    Shares

Related Articles