Այսօր, ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության մոտ մարդաշատ է: Բողոքի ակցիա են իրականացնում միանգամից մի քանի խմբեր: Խմբերից մեկն էլ բողոքում է Արայիկ Հարությունյանի որոշման դեմ: Խոսքը մասնավորապես վերաբերում է օպտիմալացմանը: Բողոքի ակցիա իրականացնողները գիտության ոլորտի ներկայացուցիչներն են, որոնք ցանկանում են իմանալ` իրենց անհրաժեշտությունը կա արդյոք Հայաստանում, թե` ոչ: Եթե չկա, նրանք կարող են նաև արտագաղթել:
Ավելի վաղ խորհրդարանում ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ օպտիմալացում լինելու է, սակայն պետք է ստեղծել համակարգ, որը թույլ կտա աշխատանքից ազատվածներին վերապատրաստվել և այլ աշխատատեղ գտնել:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում նաև զորացրված զինվորականները, որոնք պահանջում են լուծում տալ զինթոշակառուների բնակարանային հարցին: