Հասարակություն 

Հայաստանի վրա սուր է կախված` կարող են ընդունվել ԼԳԲՏ համայնքին առնչվող իրավական ակտեր. Հայկ Այվազյան

ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է, քանի որ Արևմուտքի նպատակը Հայաստանում օրենքներ ընդունելն է, այլասերումն օրենքով ամրագրելը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը, փոխանցում է Yerkir.am-ը:

Նրա խոսքով` իրենց նպատակն էլ ճիշտ հակառակն է` օրենքով պաշտպանել ազգային ավանդական արժեքները: Ըստ Այվազյանի` այժմ Հայաստանի վրա մի քանի սուր է կախված` մի քանի իրավական ակտեր կան, որոնք կարող են ընդունվել: «Դրանցից մեկն անցած տարի արդարադատության նախարարության մողմից առաջարկված քրեական օրենսգրքի նոր նախագիծն է, որի 197-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն բոլոր այն ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար, որոնք բացասական կեցվածք կդրսևորեն միասեռականների նկատմամբ: Հաջորդ իրավական ակտը Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն է, որի 84-րդ հոդվածում նշված է գենդերային հասավարության և խտրականության բացառման, իսկ 85-րդ հոդվածում` սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականության բացառման մասին»,-ասաց Այվազյանը:

Նրա խոսքով` կա ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որն էլ ավելի վտանգավոր է, և որն ընթացիկ տարվա հունվարի 18-ին ստորագրվել է. խոսքը ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան է, որն առավել հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա: Այվազյանի մեկնաբանմամբ` կոնվենցիայում օգտագործվում է զուգընկեր հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ.«Այսինքն` պահանջ է դրվում, որպեսզի կոնվենցիան վավերացրած պետությունները զուգընկեր հասկացությունը մտցնեն ներպետական իրավական դաշտ: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետությունը պարտավորվում է օրենքով բացառել խտրական վերաբերմունքն` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից: Այս տարվա սկզբին Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց ստորագրել այդ կոնվենցիան, իսկ Բուլղարիան հրաժարվեց այն վավերացնել»:

«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահանգ Չախալյանի խոսքով էլ` ՀՀ կառավարությունն այլասերվածության քարոզի արգելման օրենքի նախագծի ընդունման մերժմամբ` անուղղակի ձևով խրախուսում է այլասերման քարոզը: Ըստ նրա` հետագայում այլասերման քարոզին միտված բոլոր միջոցառումների ժամանակ հնարավոր անկանխատեսելի հետևանքների պատասխանատվության ամբողջ բաժինն ընկնում է ՀՀ կառավարության վրա: «Տեսականորեն չի բացառվում, որ ԼԳԲՏ շքերթը տեղի ունենա և այսօր, իսկ որ նրանք պատրաստվում են շքերթի` հստակ է: Ուղղակի ժամանակի հարց է, թե երբ կանցկացվի այն»,-ասաց Չախալյանը:

Հայ միաբանություն շարժման համակարգող Արթուր Բունիաթյանին էլ մտահոգել է այն հանգամանքը, որ, առհասարակ, ԼԳԲՏ ֆորում կարող է անցկացվել Հայաստանում: «Եթե այդ շքերթի ժամանակ մեկ կաթիլ արյուն թափվեց, ապա այդ արյան պատասխանատուն լինելու է ՀՀ կառավարությւոնը, ԱԺ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն` նրանք ազգի դատի առաջ են կանգնելու: Հասարակությունը մեղավոր չէ, որ նման օրենքներ են մտցնում մեզ մոտ, իսկ այդ օրենքներով կպնում են մեր գենին, արժեհամակարգին ու ընտանիքին: Լռել անհնար է»,-ասաց Բունիաթյանը` հավելելով, որ այսօր ժամը 18:30 Ազատության հրապարակում ֆորում է լինելու` հայ ազգային արժեքների պահպանությանը նվիրված:

Իրավաբան Պերճուհի Յեթարյանի հավաստմամբ էլ` Հայաստանում երբեք որևէ փոքրամասնություն իրեն ճնշված չի զգացել, և որևէ մեկի իրավունքը չի խախտվել, ուստի ի՞նչ կարիք կա առանձնացնել որոշ խավերին: «Հայկական ավանդական ընտանիքն ամբողջ աշխարհի համար դարձել է մոդել, հիմք ու հիմա ուզում են խարխլել այն: Ձեր կեղտոտ խաղերը խաղացեք ձեր երկրներում, սրանք դրսից եկած ծրագրեր են, որ քանդեն մեր երկիրը: Մենք արյան գնով տարածքներ ենք պահում` ինչի՞ համար, ո՞ւմ համար: Համասեռամոլը կգա զենք կբռնի ու մեր հողերը կպահի՞` իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանց որևէ առավելություն տանք»,-ասաց իրավաբանը:

Նա հավելեց նաև, որ եթե Հայաստանում չկան բռնության դեպքեր, ո՞ւմ համար ենք ընդունում այդ օրենքները:

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    107
    Shares

Related Articles