Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Շարմազանովը Մարուքյանին խորհուրդ է տալիս թամադայություն չանել ուրիշի հարսանիքի սեղանին

analitik.am

Այսօր` նոյեմբերի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե քաղաքացիները նոր են պրծնում հանրապետականներից և այդ ուժին չեն տեսնում որպես ընդդիմություն, հայտարարեց, որ Մարուքյանը նախ պետք է կողմնորոշվի` իրենք ընդդիմություն են, թե իշխանություն. «Հանրապետականն արդեն 6 ամիս իշխանություն չէ և ընդդիմությանը հավակնող ուժը չի կարող ընդդիմությանն ընդդիմություն լինել: Եթե այդքան շատ են գոհ իշխանություններից, թող գնան կոալիցիա կազմեն Փաշինյանի հետ: Եթե դուք քննադատում եք Հանրապետականին, հաստատը Փաշինյանի կեսի կեսի կեսի  չափ լավ չեք քննադատում: Ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք»:

Շարմազանովի խոսքերով, Մարուքյանն այն մարդը չէ, ով իրեն քաղաքագիտության կանոնները պետք է բացատրի. «Ես առնվազն մի քանի տարի քաղաքագիտություն եմ դասավանդում: Իսկ պարոն Մարուքյանին հաստատ նեղություն չեմ տա, որ ինքը խաշի հաշիվ փակի»:

Ավելի վաղ Շարմազանովը խաշի էր հրավիրել Մարուքյանին`առաջարկելով, որ հաշիվը փակի նա, ով կանցնի խորհրդարան: Մարուքյանն ընդունել է մարտահրավերը:

 

Նույն շարքից