Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը հերքում է. ՔՊ-ում բռնապետություն չկա

analitik.am

Այսօր` նոյեմբերի 15-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ՔՊ-ի ցուցակում չկա ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը, նշեց, որ ՔՊ մամուլի խոսնակը հարցի մասով պարզաբանում կտա:

Կուսակցությունը լքած Աճեմյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նաև հայտարարել էր, որ ՔՊ-ում տոտալ դիկտատուրա է:

Հարությունյանը հերքում է դիկտատուրայի մասին Աճեմյանի ասած խոսքերը` հայտարարելով, որ նման բան չկա:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ այսօր ընտրվող խորհրդարանը շատ կարճ կյանք է ունենալու, քանի որ քաղաքացիները սովորել են հակասահմանադրական միջոցներով  նոր ընտրությունների գնալը, ԿԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ խորհրդարանական մյուս ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին` հավելելով, որ իրենց բոլոր գործողությունները եղել են Սահմանադրության շրջանակներում:

Նույն շարքից