Միջազգային Քաղաքականություն 

Խոսելու բան կա. Պուտինը ցանկանում է հանդիպել Թրամփի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արգենտինայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Պայմանավորվել ենք հանդիպել Արգենտինայում: Եթե ստացվի, մենք մեր կողմից պատրաստ ենք: Մենք իրոք խոսելու բան ունենք»,-հայտարարել է Պուտինը:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը պետք է կայանար դեռ Փարիզում, սակայն այն տեղի չունեցավ: Որոշ տեղեկությունների համաձայն, հանդիպումը տեղի չի ունեցել Ֆրանսիայի նախագահի խնդրանքով, որպեսզի այն ստվեր չգցեր Առաջին աշխարհամարտի 100 ամյակին նվիրված միջոցառումների վրա:

Նույն շարքից