Հասարակություն 

270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար

analitik.am

Այսօր` նոյեմբերի 15-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Ըստ հիմնավորման՝ հիմնանորոգման կարիք ունեն «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ 10 տարուց ավելի է այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է այն պահել ուշադրության կենտրոնում: «Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ-ում որևէ աշխատանք կատարելու համար, սակայն այն հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին: Պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել: Նաև աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նույն շարքից