Քաղաքական 

Չինական իշխանությունների նոր որոշումը

Չինական իշխանությունները որոշել են խոչընդոտել այն պաշտոնյաների մասնագիտական առաջխաղացմանը, որոնց կանայք ու երեխաները մշտապես բնակվում են արտերկրում: Միջոցն իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքարի քարոզչության շրջանակներում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:

Չինաստանի Կոմունիստաան կուսակցության Կենտկոմում սպասում են, որ սահմանափակումները պետք է նվազեցնեն կոռումպացված պաշտոնյաների թիվը, որոնք փորձում են արտերկրում թաքցնել ապօրինի ճանապարհով ստացված միջոցները:

Բացի այդ, տարվա ընթացքում խրախուսում չեն ստանա այն պաշտոնյաները, որոնց պաշտոնը նվազեցվել է՝ մասնագիտական պարտակությունները չկատարելու համար:

Նույն շարքից