Հասարակություն 

Հայաստանում իրողություն է փոխվել, սրբությունների անվտանգությունը պետք է ապահովվի. Եսայան

analitik.am

Այս փոփոխության անհրաժեշտությունը չէր լինի, եթե մենք չունենայինք իրավիճակի փոփոխություն: Այսօր` նոյեմբերի 15-ին, խորհրդարանում Հավաքների ազատության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Մարգարիտ Եսայանը:

Փոփոխություններով առաջարկվում է հավաքներն արգելել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող կամ նրան վարձակալության տրված տարածքներում, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորի խոսքերով, մինչ այժմ նման հարց չի էլ առաջացել, որովհետև բոլորը մտածել են, որ Վեհափառի կոչումն անքննելի է, որևէ մեկի մտքով չի անցել, որ ինչ-որ խումբ կարող է ներխուժել վեհարան, անկարգություններ անել, շրջափակել Մայր աթոռը և այլն:

«Քանի որ մենք ՀՀ-ում ունենք իրողության փոփոխություն, այն մեզ պահանջում է օրենքներով կանխել նման զարգացումները: Մենք պարտավոր ենք սա անել, որովհետև կան սրբություններ, մարմիններ, որոնց անվտանգությունն իսկապես պետք է ապահովվի: Ես ապշած եմ կառավարության բացասական եզրակացությունից, որ ասում են` վտանգ չի սպառնում: Ամիսներ առաջ, երբ ինչ-որ մարդիկ քաշքշում էին կաթողիկոսին, իրավապահները կարող էին միջամտել, ինչու չեն արել, երբ ինչ-որ մարդիկ ներխուժեցին վեհարան, նստացույց արեցին, ոստիկանությունն անգործության էր մատնված: Օրենքով պետք է կանխենք, որ Հայաստանը չդառնա անօրինությունների երկիր»,-ասաց Եսայանը:

Նույն շարքից