Բարի օր Հասարակություն 

Բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Տիգրան Մեծ պողոտան

analitik.am

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները, ովքեր այսօր` նոյեմբերի 15-ին, բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ, կարողացել են կարճ ժամանակով փակել Տիգրան Մեծ պողոտայի Հանրապետության հրապարակի մոտ գտնվող ղհատվածը: Ոստիկաններին հաջողվել է քաղաքացիներին դուրս բերել փողոցից և վերականգնել երթևեկությունը:

Նախաձեռնության անդամները, ովքեր մի քանի անգամ հանդիպել են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և փոխնախարարի հետ, դժգոհ են վերջիններիս ներկայացրած առաջարկություններից և պահանջում են թույլ տալ ներկրել աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները Հայաստան:

Հիշեցնենք, որ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելվել էր մինչև փետրվարի 1-ը, սակայն ավելի ուշ օրենքը վերջնական էր ընդունվել: Քաղաքացիները, ովքեր չեն իմացել օրենքի վերջնական ընդունվելու մասին ավտոմեքենաներ են գնել և հիմա չեն կարողանում ներկրել Հայաստան:

Նույն շարքից