Հասարակություն 

Դատախազությունը մահապատիժ է պահանջել Խաշոգջիի սպանության գործում 5 մեղադրյալի համար

analitik.am

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 21 կասկածյալ է ձերբակալվել: Մեղադրանք առաջադրվել է դեռ 11 մարդու: Այս մասին հայտնում են Սաուդյան Արաբիայի դատախազությունից:

Մեղադրյալներից 5-ի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել, մյուսներին պատիժ է սպասվում Շարիաթի կանոններով:

Հիշեցնենք, որ «The Washington Post»-ի լրագրողն անհետացավ հոկտեմբերի 2-ին, իսկ 18 օր անց սաուդյան իշխանությունները խոստովանեցին, որ վերջինս սպանված է:

Նույն շարքից