Հայաստան Քաղաքական 

Երբ տեսա Իմ քայլը դաշինքի ցուցակը, հազար ներողություն… Էդուարդ Շարմազանով

Կոռեկտ չէ գնահատել այլ ուժերի ցուցակները, բայց երբ ես Իմ քայլը դաշինքի ցուցակը տեսա, հազար ներողություն, քաղաքական, քաղաքագիտական գաղափարախոսություն չտեսա, հազար ներողություն, կարծես թե քաղաքական աջափսանդալ լիներ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքերով, ցուցակում հայտնվածների մի մասն ամբողջ կյանքում եղել են ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի դեմ, իսկ իրենց ղեկավարը հիմա կողմ է այդ կառույցներին: Ամբողջ կյանքում եղել են կարմիր գծերի ու տեսախցիկների դեմ, հիմա հայտնվել են մի ցուցակում, որտեղ կողմ են դրանց:

Շարմազանովի խոսքերով, լավ է, որ ցուցակում լրագրողները շատ են, բայց քաղաքականության մեջ պետք է լինի հստակ քաղաքական գիծ, արտաքին քաղաքական վեկտոր, որը չկա. «Հետո այդ կազմով ինչպես եք մարտահրավերներին դիմակայելու: Ես չեմ ասում, թե վատն են, կամ լավը, հնարավոր է շատ լավն են, խոսքը վերաբերում է քաղաքական կանխատեսելիությանը, ինչը չկա Իմ քայլը դաշինքում, իսկ կանխատեսելիությունը կարևոր է»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ցուցակին, կուսակցության խոսնակն այն համարում է նորմալ. «Մենք ազգային պահպանողական ուժ ենք: Մեր ցուցակում այն մարդիկ են, ովքեր պաշտպանում են մեր դիրքորոշումներն Արցախյան հիմնահարցում և այլ հարցերում»:

Նույն շարքից