Գլխավոր Հասարակություն 

Մարդն իրավունք չունի՞ ինչ-որ տեղ գնա. Տարոն Մարգարյանն ապրում է Երևանում

analitik.am

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախկին խոսնակ Արթուր Գևորգյանի խոսքերով, Մարգարյանն ապրել, ապրում է և ապրելու է Երևանում:

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, համացանցում մի լուսանկար տարածվեց, որի տարածողը պնդում էր, թե Տարոն Մարգարյանին տեսել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Հայտնվում էր նաև, թե վերջինս ընդմիշտ լքել է Հայաստանը:

Analitik.am-ի հետ զրույցում Գևորգյանը հաստատեց, որ Մարգարյանը մեկնել է Մոսկվա, սակայն՝ ոչ մշտական  բնակության. «Անշուշտ հասկանում եմ, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում, բայց որ մարդուն օդանավակայանում տեսնելը կարող է հիմք հանդիսանալ, որ պնդեն, թե ընդմիշտ հեռանում է երկրից, դա արդեն վեր է անգամ երևակայության սահմաններից։ Տարոն Մարգարյանն ապրել, ապրում ու ապրելու է Երևանում։ Թող որևէ մեկը չկասկածի անգամ, որ դա այդպես է»

Նույն շարքից