Հասարակություն 

Արայիկ Հարությունյանին վերաբերող լուսանկարը «ֆեյք» է. ԿԳՆ

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ սոցիալական ցանցերում վերջերս տարածում գտած նկարը (screenshot), որտեղ իբրև թե ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, կեղծ է։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ֆեյսբուքյան օգտատերերը գրառման իրական և խմբագրումներից զերծ տարբերակը կարող են տեսնել նախարարի պաշտոնակատարի անձնական էջում` https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156832383523501:

Միաժամանակ, զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներին խնդրում ենք զերծ մնալ այս ակնհայտ ապատեղեկատվությունը տարածելուց:

ԿԳՆ

Նույն շարքից