Հասարակություն 

Բողոքի ակցիա` Կառավարության մոտ. Պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

analitik.am

Կառավարության շենքի մոտ մի խումբ երիտասարդներ պահանջում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականը։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Մասնակիցներից մեկը, ով ներկայացնում էր Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ իրենք իրենց պահանջները հստակ ձեւակերպել են նամակի տեսքով։ Իրենց ինստիտուտին պատկանող հինգ մասնաշենքերից երկուսը ուզում են վերցնել՝ առանց իրենց կարծիքը հարցնելու։

«Մինչ այս էլ բարձրաձայնել ենք մեր խնդիրների մասին, հիմա նոր կառավարությունը շարունակում է հնի նման»,- ասաց նա:

Նշենք, որ նրանք դժգոհում են կառավարության օրակարգում այն որոշման նախագծի դեմ, որով դրվում է ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի երկու մասնաշենքը եւ արտադրական մի հատվածը օտարման հարցը։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից