Գլխավոր Իրավական Հասարակություն 

Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանվեց

analitik.am

Րոպեներ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց մասնակիորեն բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը`   Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացրած  վճռի հետ կապված:

Դատարանը միևնույն ժամանակ մերժեց Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքը:

Վճռաբեկ դատարանի վճռով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվեց և ուղարկվեց նույն դատարան նոր քննության: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա  չէ բողոքարկման:
Միաժամանակ դատարանը տեղեկացրեց, որ սույն գործով հատուկ կարծիք է հայտնվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կողմից: Վերջինս գտել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրականության հարցով  դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Նշենք, որ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացրել էին ինչպես Գլխավոր դատախազը, այնպես էլ Քոչարյանի պաշտպանական թիմը: Եթե առաջին կողմը պահանջում է կրկին կալանավորել երկրորդ նախագահին, երկրորդ կողմը պահանջում է անհիմն ճանաչել կալանավորման որոշումը և մեղադրանքի առաջադրումը:

Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, իսկ ավելի ուշ Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի վճիռը և ազատ արձակել երկրորդ նախագահին`  անձեռնմխելիության հիմքով:

Նույն շարքից