Իրավական Հասարակություն 

Օդանավակայանից կամավոր ներկայացել է ոստիկանություն

analitik.am

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 14-ին, ժամը 08.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը 2016թ. հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նույն շարքից