Հասարակություն Միջազգային 

Հազվագյուտ տեսակի վարդագույն ադամանդը վաճառվել է 50.3 միլիոն դոլարով /լուսանկար/

analitik.am

«Pink Legacy» անվանումով հազվագյուտ վարդագույն ադամանդն աճուրդում վաճառվել է 50.3 միլիոն դոլարով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ վերոնշյալ թանկարժեք ադամանդը կշռում է 18,96 կարատ, իսկ արժեքը պայմանավորված է եղել դրա գունավոր հագեցվածությամբ, քանի որ ինչպես նշում են փորձագետները, տարբեր վարդագույն ադամանդներ ունեն մանուշակագույն, նարնջագույն, դարչնագույն կամ մոխրագույն երանգներ, սակայն այս քարն ունի երկրորդային գույն:

Նշվում է նաև, որ 250 տարվա պատմություն ունեցող աճուրդի տանը վաճառվել է ավելի քան 10 կարատ ունեցող չորս վարդագույն ադամանդ․ «Տարբեր չափի, տեսակի և գույնի վարդագույն ադամանդները միշտ ունեցել են յուրահատուկ հմայք: Սակայն այս  ադամանդը բոլոր ադամանդներից ամենահազվագյուտն է»,-ասել է Ամերիկայի գեոլոգիական ինստիտուտի փոխնախագահ Թոմ Մոզեսը:

Նույն շարքից