Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ դեսպանը կարծում է, որ աշխարհը հիմա դարձել է ավելի վտանգավոր, քան «սառը պատերազմի» տարիներին

analitik.am

Զենքի վերահսկման համաձայնագրերի կասեցումը կարող է հանգեցնել ավելի վտանգավոր իրավիճակի, քան «սառը պատերազմի» ժամանակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը:

«Սառը պատերազմի ժամանակ իրավիճակը որոշակի իմաստով ավելի կանխատեսելի էր: Այժմ կան գործիքներ և զինամթերքի տեսակներ, որոնք չեն համընկնում զենքի վերահսկման համաձայնագրերի հետ, խոսքը կիբերանվտանգության մասին է: Եվ եթե նայենք այս իրավիճակին, կարելի է եզրակացնել, որ այն ավելի քան վտանգավոր է, քան սառը պատերազմի տարիներին, քանի որ զենքի վերահսկողության վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները, որոնք այսօր կնքված են՝ փլուզվում են»,-ասել է Էդերերը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանն ու Եվրամիությունը համաշխարհային քաղաքականության մեջ. Ստաբիլ և արդար համաշխարհային կարգը» խորագրով ֆորումի ժամանակ։

Նույն շարքից