Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան մեկնաբանել է Թրամփի քննադատական ​​թվիթերը

analitik.am

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենջամին Գրիվոնը որոշել է անգլերեն լեզվով մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի քննադատական ​​գրառումներ՝ հիշեցնելով պարկեշտության տարրական կանոնները:

«Այս երկու գրառումների մասին ես երկու բառ կասեմ՝ նոյեմբերի 13-ին, մենք հիշեցինք երեք տարի առաջ Փարիզում մեր 130 հայրենակիցների սպանության դեպքը, այդ պատճառով ես պատասխանում եմ անգլերեն լեզվով՝ «сommon decency» (տարրական պարկեշտություն կանոններ)»,-ասել է Գրիվոն լրագրողների հետ զրույցում՝ նախարարների խորհրդի նիստից հետո:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, Թրամփը թվիթերյան իր էջում գրառում էր արել՝ քննադատելով Ֆրանսիային գինու ներմուծման բարձր հարկերը, ինչը դժվարացնում է վաճառել ամերիկյան արտադրանքը: Այնուհետև ԱՄՆ նախագահը կրկին քննադատել էր ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից պաշտպանվելու համար համաեվրոպական բանակ ստեղծելու Մակրոնի գաղափարը՝ կոչ անելով վճարել ՆԱՏՕ-ի համար: Բացի այդ, Թրամփը նշել էր Մակրոնի ցածր վարկանիշի մասին:

Նույն շարքից