Քաղաքական 

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում տեղի է ունենում Սիրիայի հարևան երկրների արտգործնախարարների հավաքը

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում տեղի է ունենում Սիրիայի հարևան երկրների արտգործնախարարների հավաքը, այս մասին տեղեկացնում է TRT Haber հեռուստաընկերության կայքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվում են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, նաև՝ պատերազմական գործողությունների հետևանքով տուժած սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։

Հանդիպմանը մասնակցում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարին, Իրանի արտգործնախարար Հուսեյին Աբդուլլահին։

Սիրիայում 2011թ.-ի մարտին սկսված պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 120 000 մարդ։ Մոտ 4.2 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված, ևս 2 միլիոնը՝ ընդհանրապես լքել են երկիրը։

Նույն շարքից