Հասարակություն Միջազգային 

Ցուկերբերգն արգելել է «Ֆեյսբուք»-ի գրասենյակում օգտվել iPhone-ից

analitik.am

Ֆեյսբուքի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն արգելել է ընկերության մյուս ղեկավարներին օգտվել «iPhone»-ից: Համաձայն լուրերի, դա պայմանավորված է նրանով, որ Ցուկերբերգը վիրավորած է «Apple»-ի ղեկավար Թիմ Քուքից։ Այս մասին հաղորդում է «The New York Times»-ը :

«NYT»-ի աղբյուրի համաձայն, Ցուկերբերգը բարկացել է այն բանից հետո, երբ Քուքը քննադատել է իր ընկերությանը և ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված միջադեպը: Նշվում է նաև, որ Ցուկերբերգը հրամայել է իր մենեջերներին հրաժարվել «iPhone»-ից և դրանով դուրս չգալ հանրության մեջ: Ակնհայտ է, որ ընկերությունում մասայականորեն անցել են սմարթֆոնների օգտագործմանը:

Ինչպես նշվում է, Թիմ Քուքն այն ՏՏ ղեկավարներից մեկն է, ով բացահայտ քննադատել է «Ֆեյսբուքը»: Սկզբում նա «սարսափելի» է անվանել այն, ինչ տեղի է ունեցել օգտատերերի տվյալների հետ, իսկ հետո նշել է, որ «Apple»-ը շատ ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր հաճախորդների անվտանգությանը, քան «Ֆեյսբուքը»:

Նույն շարքից