Քաղաքական 

Ֆրանսիայի նախագահը կայցելի Ադրբեջան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այս տարի պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Ադրբեջանի նախագահի հրավերով այդ երկիր այցելելու մտադրության մասին Օլանդը հայտնել է Ելիսեյան պալատում Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպումից հետո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսուա Օլանդն այցելելու է Հայաստան։ Այցը, հավանաբար, կկայանա այս տարվա մայիսին։

Ֆրանսուա Օլանդը մտադիր է այցելել նաև Թուրքիա, ինչի դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնելու մասին հայտարարել են ֆրանսահայերը։

Նույն շարքից