Հասարակություն Միջազգային 

«Lamborghini» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Պուտին» անունով առյուծի ձագ

analitik.am

Փարիզի ոստիկանությունը վարձակալված «Lamborghini» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է «Պուտին» անունով առյուծի ձագ: Այս մասին հայտնում է կենդանիների պաշտպանության «30 Millions d'Amis» կազմակերպությունը, որն էլ հենց փրկել է փոքրիկ գիշատիչին:

Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ, իսկ ղեկին գտնվող տղամարդը ձերբակալվել է: Նշվում է, որ «30 Millions d'Amis» կազմակերպությունը դիմել է դատարան: Ձերբակալված տղամարդու մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

«Պուտին անունով առյուծի ձագը վերանվանվել է Դադու և նա երկու ամսական է»,-հայտնել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամզակերպության ներկայացուցիչը:

Նշվում է նաև, որ անասնաբույժների հետազոտությունը ցույց է տվել, որ կենդանին եղել է շատ թույլ վիճակում, նրա հետևի թաթերը և պոչը վնասված է, սակայն նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։

Այժմ կենդանին գտնվում է պաշտպանների հսկողության տակ և ավելի ուշ կմիանա մեկ ամսվա ընթացքում կազմակերպության կողմից փրկված երկու առյուծի ձագերին:

Նույն շարքից