Հասարակություն 

Նյու Յորքում ձյունը պարալիզացրել է երթևեկությունը

Նյու Յորքում ձյունը պարալիզացրել է երթևեկությունը: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վատ եղանակային պայմանների պատճառով խախտվել է ավտոբուսների գրաֆիկը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ուղևորների կուտակումների:

Մանհեթենի փողոցների մեծ մասում տրանսպորտային միջոցները դժվարությամբ են շարժվում: Կոմունալ ծառայությունները չեն կարողանում ժամանակին լուծել առաջացած խնդիրները:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ստեղծված իրավիճակում, կարծես թե, շահում են տաքսու վարորդները, ովքեր բարձրացրել են ծառայության գները:

 

Նույն շարքից