Ֆեյսբուք սոցիալական ցանցը Messenger-ում ավելացրել է շատ սպասելի նորույթը: Հիմա սոցկայքի օգտատերերն արդեն կարող են հեռացնել ուղարկած հաղորդագրությունները:
Հաղորդագրությունը հնարավոր է հեռացնել 10 րոպեի ընթացքում: Եթե դա տեղի չի ունենում, այն պահպանվելու է նրա մոտ, ում ուղարկվել է: Միևնույն ժամանակ սոցկայքը որոշ ժամանակ պահպանելու է հեռացված հաղորդագրություները, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստուգի` բողոք եղել է արդյոք նրանց մասով, թե` ոչ:
Այս պահին նոր ֆունկցիան հասանելի է մի քանի երկրում, իսկ թե երբ կգործի ամբողջ աշխարհում, դեռ հայտնի չէ: