Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Կարեն Հովհաննիսյանը:
«Նոր եմ իմանում: Փաստորեն այսօր Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ՔՊ-ի Գեղարքունիքի ռեյտինգային ցուցակի վերաբերյալ»,-գրել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը։ Պատճառը՝ առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկնածու առաջադրելն է։