Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեն հայտարարել է` եթե հարավային Կուրիլյան կղզիների մի մասը փոխանցվի Ճապոնիային, այնտեղ ԱՄՆ ռազմական բազաներ չեն տեղակայվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Asahi Shimbun պարբերականին:
Համաձայն ճապոնա-ամերիկյան համաձայնագրերի, ԱՄՆ-ն, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է իր ռազմական բազաները տեղակայել Ճապոնիայի տարածքում: Սակայն, ինչպես հայտնում է պարբերականը` հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի, բազաները չեն կարող տեղակայվել առանց Տոկիոյի համաձայնության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբեն առաջարկելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արագացնել տարածքային հարցի շուրջ բանակցությունները: Ենթադրվում է, որ կողմերը խաղաղության պայմանագիրը քննարկելու են` հիմքում ունենալով 1956 թվականին ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև ստորագրված փաստաթուղթը, որի համաձայն Հաբոմայի և Շիկոտանա կղզիները կարող են փոխանցվել Ճապոնիային խաղաղության պայմանագրից հետո: Կունաշիրա և Իտուրուպա կղզիների մասին խոսք չկա: