Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 63-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Անհետ կորածների թիվը հասնում է 631-ի: Ինչպես հայտնում են նահանգային իշխանությունները, անհետ կորածների նման մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ շատ քաղաքացիներ խուճապի մատնված լքել են իրենց տները:
Վերջին տվյալներով, կրակը ոչնչացրել է մոտ 10 հազար տուն: