Ազգային ժողովում վերջինզանգային տրամադրություններ են: Այսօր, ինչպես քառօրյայի բոլոր օրերին, խորհրդարանի մեկնարկը տրվեց շատ դժվարությամբ: Բանն այն է, որ ԱԺ նիստի մեկնարկի համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավորի ներկայություն, սակայն գրանցվել էր 48 պատգամավոր:
ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները որոշեցին սպասել բացականերին, սակայն երբ քվորումն ապահովվեց, պարզվեց, որ գրանցված պատգամավորների մի մասն արդեն հեռացել են, այսինքն քվեարկություն իրականացնել հնարավոր չէ:
Դրանից հետո ԱԺ խոսնակը նոր գրանցում հայտարարեց և գրանցվեց 52 պատգամավոր, ինչից հետո ներկաները սկսեցին սպասել այն սպասելի պատգամավորին, ով կլրացներ սպասելի 53 թիվը: 53-րդ պատգամավորը Գալուստ Սահակյանն էր, ում պատգամավորները դիմավորեցին ծափերով:
Խորհրդարանն անցավ քվեարկություններ իրականացնելուն: ԱԺ հաջորդ նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին, քվեարկության կդրվի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: