Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց Հավաքների ազատության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագիծն առաջարկել էին Հանրապետական խմբակցության պատգամավորները: Փոփոխություններով առաջարկվում էր բողոքի ակցիաներն արգելել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող, կամ վարձակալության տրված տարածքներում, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:
Նախագծին կողմ քվեարկեց 43 պատգամավոր: ԱԺ ԵԼՔ խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց` ըստ էության տապալելով օրինագծի ընդունումը: ԵԼՔ խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը կողմ քվեարկեցին:
Ավելի վաղ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: