Հայաստան Քաղաքականություն 

Արտակ Զեյնալյանը հրաժարական տալու մասին չի մտածում

analitik.am

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով  արտահերթ խորհրդարանական  ընտրություններին մասնակցելու է Մենք դաշինքի ցուցակով, հրաժարական չի տալու: Ազատության հետ զրույցում նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ ոլորտում կան շատ խնդիրներ,  որոնք լուծման կարիք ունեն, իսկ թե ինչ է անելու քարոզարշավի ժամանակ` համատեղելու է այն նախարարի պաշտոնակատարի պարտականությունների հետ, թե` արձակուրդ է գնալու, դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը հրաժարական էր տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից: Տիկին Թանդիլյանը ևս մասնակցելու է ընտրություններին, նա ԼՀԿ-ի երկրորդ համարն է:

Նույն շարքից