Մենք Վեհափառին չենք պաշտպանում ժողովրդից, մենք նրան պաշտպանում են սեռական և կրոնական փոքրամասնություններից, որոնք, որ դրսից ֆինանսավորվում են ու պայքարում են հայկական պետականության ու հայ հավատքի դեմ: Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Տապալված նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա և Կառավարությունն ի վիճակի է ապահովել Կաթողիկոսի անվտանգությունը:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ին, ձեռնպահ` Ծառուկյան դաշինքը, իսկ ԵԼՔ-ը` բացառությամբ Գևորգ Գորգիսյանի, ով կողմ քվեարկեց, չմասնակցեց քվեարկությանը: