Հասարակություն 

Պատասխան եք տալու գոմիկների քարոզի համար. Շարմազանովը զգուշացնում է

analitik.am

Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում տապալումից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքերով, հայ ժողովրդի առաջ պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների, գոմիկների քարոզ և որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը. «Եկեղեցին մեր սուրբ երրորդությունն է: Այսօր 28 պաշտպան ենք, վաղը լինելու ենք 2 միլիոն 800 հազար, Հայկը չի կարող պարտվել Բելին: Մենք հաղթելու ենք»,-ասաց ԱԺ փոխխոսնակն ու լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ նախագծի շուրջ բուռն քննարկումներ տեղի ունեցան: Արդյունքում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվերակեցին, Ծառուկյան դաշինքը` ձեռնպահ, իսկ ԵԼՔ-ը` բացառությամբ Գևորգ Գորգիսյանի, ով կողմ քվերակեց, չմանսակցեց քվեարկությանը:

Նախագիծը տապալվեց 28 կողմ, 10 ձեռնպահ ձայներով:

Տապալված նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա և Կառավարությունն ի վիճակի է ապահովել Կաթողիկոսի անվտանգությունը:

Նույն շարքից