Հայաստան Քաղաքականություն 

Որտեղ է Սերժ Սարգսյանը

analitik.am

Ես շատ գոհ եմ, որ Դավիթ Շահնազարյանը մեր կուսակցության երրորդ համարն է, նա այն անձնավորությունն է, ով 88-ից սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, Արցախյան պայքարում ունի ինստիտուցիոնալ հիշողություն, մարդ է, ում համար ազգային արժեքները և ղարաբաղյան հիմնահարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է և շատ կարևոր է նրա խոսքը հասցնել մեր հանրությանը: Այսօր` նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ, ընտրություններում կուսակցության ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքերով, Դավիթ Շահնազարյանը ՀՀ երրորդ հիմնադիրներից մեկն է, ընդգրկված է անկախ Հայաստանի համար մեծ ծառայություն մատուցաց ՀՀԿ-ի ցուցակում:

ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է վեր հանել ստերի շարանը, որն այսօրվա իշխանություններն արել են մինչև իշխանության գալը և իշխանության  գալուց հետո:

Հարցին, թե որտեղ է Սերժ Սարգսյանը, Շարմազանովը նշեց, որ վերջինս Հայաստանում է ու իր տեղում է:

Նույն շարքից