Հայաստան Քաղաքականություն 

Ինչու Հովիկ Աբրահամյանի տղան չկա ԲՀԿ ցուցակում. Պարզաբանում է Վահե Էնֆիաջյանը

analitik.am

Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, խոսելով ԲՀԿ ցուցակի, և մասնավորապես այնտեղ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի բացակայության մասին, նշեց, որ ԲՀԿ-ի ցուցակը վերջնական տեսքը ստացել է քննարկումների արդյունքում. «Քննարկում չի եղել անցողիկ շեմը հաղթահարելու մասին: Իմ անձնական կարծիքով, Արգամ Աբրահամյանը մեծ հեղինակություն է վայելում Արարատի մարզում: Իսկ ցուցակում չի ընդգրկվել իր անձնական ցանկությամբ»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և այն պնդումներին, որ օլիգարխները չպետք է լինեն քաղաքականության մեջ, ԲՀԿ-ականը հայտարարեց, որ Ծառուկայնն օլիգարխ չէ, գործել է թափանցիկ և շարունակելու է նույն կերպ էլ գործել:

Էնֆիաջյանը նաև հայտնել է, որ իրենց ցուցակում մեծ թվով նոր անուններ կան:

 

Նույն շարքից