Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ նախագահի անձնական կապերը կարող են օգտակար լինել ՀՀ-ի համար

analitik.am

Նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում  մասնակցեց  «Թվային աշխարհաքաղաքականություն. նոր սահմաններ, աճ և ազգային անվտանգություն» խորագիրը կրող գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցում էին  նաև Իտալիայի պաշտպանության նախարար Էլիզաբետա Տրենտան, գիտաժողովի կազմակերպիչներից՝ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինին, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, քաղաքական փորձագետ Ալեք Ռոսը, գիտական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

Առաջին հայացքից այս զուտ գիտական միջոցառման մասնակցությունը կարծես թե այդքան նշանակալի իրադարձություն չէ, սակայն շատ հետաքրքիր է հետևել նրան, թե ինչ ջերմ ընդունելության է արժանանում ՀՀ նախագահը միջազգային հայտնիություն ունեցող տարբեր անձանց կողմից: Երբեմն նաև տպավորություն է, որ կարծես թե Արմեն Սարգսյանին են ցանկանում հաճոյանալ:

Արմեն Սարգսյանի անձնական միջազգային կապերը միանշանակ կարելի է դրական գնահատել, քանի որ կարող է օգտակար լինել ՀՀ-ի համար՝ միջազգային տարբեր հարթակներում դիրքերի  ամրապնդման համար: Այս պայմաններում ցանկալի կլիներ, որ սահմանադրությամբ ավելի լայն հնարավորություններով օժտված լիներ ՀՀ նախագահը, ինչն առարկայական հնարավորություն կտար կապիտալիզացնելու առկա հարաբերություններն ի շահ պետության:

 

 

Նույն շարքից