Հասարակություն 

ԲՀԿ-ական Էնֆիաջյանը խորհրդարան էր եկել «փոքրիկ առյուծիկներով»

analitik.am

Այսօր` օրենսդրությունը թույլ տալիս է կաթողիկոսի անվտանգությանը սպառնալիքի դեպքում միջոցներ ձեռնարկել: Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցությունն այսօր ձեռնպահ քվեարկեց կաթողիկոսի անվտանգության ապահովման մասին օրենքին:

Էնֆիաջյանի խոսքերով, ՀՀ քաղաքացիների մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, դա պետք է դառնա ապրելակերպ, իսկ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանելու խնդիր կա, դա պետք է անել:

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է լինելու «ԲՀԿ»-ի կարգախոսն արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հնարավոր է արդյոք «Իմ քայլը» դաշինքի օրինակը հաշվի առնելով, «ԲՀԿ»-ի կարգախոսում լինի Գագիկ Ծառուկյանի անունը, Էնֆիաջյանը նշեց, որ իրենց ընտրած կարգախոսը հրապարակավ կներկայացնեն:

Նշենք, որ Էնֆիաջյանը խորհրդարան էր եկել փողկապով, որը զարդարված էր առյուծներով: Այդ մասով վերջինս ասաց, որ դա նվիրել է Եվրոպայում պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը:

Նույն շարքից