Հայաստան Քաղաքականություն 

Ինչու է Շարմազանովն Իմ քայլը դաշինքի ցուցակը նմանեցնում աջաբսանդալի

analitik.am

Վերջին 6 ամիսների ընթացքում մենք տեսանք և վեհարանի գրավման փորձեր, և վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և աղանդավորության ու գոմիկության քարոզ: Այսօր` նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ նման բաներ չեն եղել: Խոսքը վերաբերում է Հավաքների ազատության մասին և կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու մասին օրինագծերին:

Շարմազանովը հիշեցրեց, որ Հավաքների ազատության մասին նախագիծը տապալվեց ԵԼՔ-ի ջանքերով, իսկ կաթողիկոսի անվտանգության ապահովման մասին օրենքի նախագծի մասով Ծառուկյան խմբակցության դիրքորոշումն իր համար անհասկանալի է: Խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել:

ԱԺ փոխխոսնակը երեկ հայտարարել էր, որ Իմ քայլը դաշինքի ցուցակը նման է աջաբսանդալի: Լրագրողների հետ զրույցում Շարմազանովը պարզաբանեց նաև իր այդ խոսքերը` հայտարարելով, դաշինքի ցուցակում տեսել է շատ մարդկանց, այդ թվում՝ լրատվական դաշտից ու քաղաքացիական հասարակությունից, ովքեր կուրծք էին ծեծում, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ովքեր Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամենախիստ քննադատներն էին, սակայն  այսօր նրանց առաջնորդ Փաշինյանը դարձել է Ռուսաստանի և Հայաստանի ջերմ հարաբերությունների երկրպագուն, որը շատ լավ է, ու դարձել է ՀԱՊԿ ու ԵՏՄ պաշտպանը:

Նույն շարքից