Հասարակություն Ֆեյսբուք 

Ավանդական սելֆի մարտական դիրքում

analitik.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մարտական դիրքեր է մեկնել: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում: Փաշինյանը նաև լուսանկար է հրապարակել, որը վերնագրել է «Եւ ավանդական սելֆի մարտական դիրքում» անունով:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։ Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ»:

 

 

Նույն շարքից