Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի հայեցողությամբ կարող է լուծել օրինակ Կյանքի խոսք աղանդի առաջնորդի անվտանգության հարցը. Միհրան Հակոբյան

analitik.am

Հաշվի առնելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերակատարությունը մեր կյանքում` սա այն հարցը չէ, որը պետք է թողնել հայեցողությանը: Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում կաթողիկոսի անվտանգության ապահովման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց: Դրան կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, ձեռնպահ` Ծառուկյան խմբակցությունը, իսկ ԵԼՔ-ը` բացառությամբ Գևորգ Գորգիսյանի, ով կողմ քվեարկեց, չմասնակցեց քվեարկությանը:

Կառավարությունն ավելի վաղ բացասական եզրակացություն էր տվել նախագծին` պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են ապահովել կաթողիկոսի անվտանգությունը:

Հակոբյանի խոսքերով, վարչապետի հայեցողությամբ կարող է լուծել օրինակ Կյանքի խոսք աղանդի առաջնորդի անվտանգության հարցը, կամ չլուծել, դա անել Եհովայի վկաների կամ Ռեմմաների առաջնորդների մասով, բայց Հայ առաքելական եկեղեցու հարցը հայեցողությանը թողնել պետք չէ:

Նույն շարքից