Հասարակություն 

ԵԼՔ-ն ու «Ծառուկյան»-ը դեմ են կաթողիկոսին անվտանգություն տրամադրելուն

analitik.am

Այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ տապալեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:

Նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունները: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու և այդպես էլ արեցին: Իսկ ԵԼՔ խմբակցությունը, բացառությամբ Գևորգ Գորգիսյանի, ով կողմ քվեարկեց, չմասնակցեց քվեարկությանը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին:

Նույն շարքից