Հասարակություն Տնտեսություն 

Samsung-ը կներկայացնի նոր Galaxy S 5-ը

Հարավկորեական Samsung ընկերությունը փետրվարի 24-ին կներկայացնի նոր Galaxy S սմարթֆոն: Samsung unPacked 5-ը կներկայացվի Բարսելոնայի Mobile World Congress ցուցահանդեսում: Ավելի վաղ  Samsung-ի ներկայացուցիչներն ասում էին, որ նոր սարքը կներկայացվի ապրիլին, հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Սմարթֆոնը կունենա մեծացված էկրան, ավելի հզոր տեսախցիկ, մատնահետքերի սքաներ եւ աչքի ցանցաթաղանթ: Samsung-ը հույս ունի, որ նոր սմարթֆոնն արժանի պատասխան կդառնա  գլխավոր մրցակից ամերիկյան  Apple-ին: Սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել էր երկու նոր  iPhone՝ 5c եւ 5s, ինչից հետո Samsung Galaxy S4-ի վաճառքը նվազել էր:

Samsung-ին վնասում են նաեւ էժանագին՝ 100 դոլարանոց սմարթֆոնները, որոնք հատկապես մեծ պահանջարկ ունեն  Չինաստանում եւ Հնկաստանում՝ արագ զարգացող շուկաներում:

Նույն շարքից