Հայաստան Քաղաքականություն 

Ինչի՞ց է պաշտպանվում վարչապետն իր անվտանգության համակարգով, հայ ժողովրդի՞ց. Մարգարիտ Եսայան

analitik.am

Եթե այն տրամաբանությամբ գնանք, որ պետք չէ Վեհափառին կամ եկեղեցին պաշտպանել, ուրեմն վարչապետին էլ պետք չէ պաշտպանել, թող նա չունենա պաշտպանական, անվտանգության համակարգ, ինչի՞ց է պաշտպանվում վարչապետն իր անվտանգության համակարգով, հայ ժողովրդի՞ց: Այսօր խորհրդարանում կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Ավելի վաղ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել էր` «Այսինքն մենք Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանում ենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան ինչ-որ մարդիկ, ովքեր պետք է ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Որևիցե բան չի կարող սպառնալ կաթողիկոսին: Պետք չի սա վերածել քննարկումների, թե ով է ավելի քրիստոնյա: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

Եսայանի խոսքերով, պետք չէ ժողովրդի անունն այդքան շատ տալ, և քանի որ ընտրությունները մոտենում են, հասարակությունը պետք է շատ սթափ իմանա, թե ինչու կառավարությունը դեմ եղավ օրինագծերին և ինչու է իշխող ուժի խմբակցությունը դեմ. «Ես կոչ չեմ անում կողմ քվեարկել: Ես կողմ եմ քվեարկելու, ամեն մեկը թող իր խղճի մոտ քվեարկի: Պետք է սթափվել»:

Նույն շարքից